Մամուլ

45-ամյա վարորդը հարբած վիճակում դարձել է ավտոմեքենաների ջարդի հեղինակ

Հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։55-ի սահմաններում Լեփսուսի փողոցում, թիվ 10 շենքի մոտ, Երևանի բնակիչ 45-ամյա Հայկ Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «BMW» մակնիշի, «Nissan» մակնիշի, «Mazda» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Հայկ Բ․-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած):

Կիսվեք ձեր էջում