Շոու-բիզնեսՏեսանյութ

«Փառահեղ ելույթից սիրտս վատացավ». Էվիկը՝ Փաշինյանի նոր հայտարարության մասին

Բլոգեր Էվիկը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթին։

Նա իր խոսքում նշել է, որ Փաշինյանի հայտարարությունը լսելուց հետո չի կարողացել զսպել էմոցիաները՝ քննադատելով այն միտքը, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։

«Ինչպես լսեցիք Փաշինյանի փառահեղ ելույթից, ցեղասպանության ճանաչումն այլևս մեր երկրի արտաքին քաղաքականության ծրագրում չկա, մեզ համար այլևս կարևոր չէ։

Եվ լսեցինք ևս այլ փառահեղ մտքեր։ Իմ երկու աչքն էլ թրթռում է այդ մտքերը լսելուց, բայց եթե նկատած կլինեք, վերջին շրջանում գրեթե չեմ անդրադառնում քաղաքական որևէ թեմայի։ Ուղղակի, անկեղծ ասած, չգիտեմ՝ որտեղի՞ց սկսել, ինչի՞ն անդրադառնալ։ Սա աղետ է, ուղղակի սարսափելի է։

Էմոցիոնալ մեկնաբանությունը հիմա մի կողմ կդնեմ և հաջորդիվ կասեմ՝ ինչու չի կարելի այդպես վարվել, ինչու է այդ ամենը սխալ։

Սա որևէ քաղաքական թիմի աջակցելու կամ չաջակցելու հարց չէ, սա մեր պատմության և մեր ազգային ինքնության այնքան խորքային հարց է, որին չի կարելի դիպչել և այն այսպես խեղաթյուրել»,- նշել է բլոգերը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում