«Շռամներ ունեմ, որոնք չեն անցնում». Ժաննա Ներսիսյանը՝ ամուսնու դավաճանության և բաժանման մասին
Բլոգեր Ժաննա Ներսիսյանը Tete A Tete հաղորդման ընթացքում անկեղծացել է իր անձնական կյանքի և նախկին ամուսնության մասին՝ պատմելով այդ շրջանում ունեցած ծանր ապրումների մասին։
Նրա խոսքով՝ ամուսնությունից ընդամենը երկու ամիս անց նախկին ամուսինը սկսել է դավաճանել իրեն։ Ժաննան պատմել է, որ հայտնաբերել է նրա նամակագրությունները տարբեր կանանց հետ, որոնցում եղել են նաև իր մասին գրառումներ և 18+ բնույթի հաղորդագրություններ։
Բլոգերը խոստովանել է, որ այդ ամենն իրեն հոգեբանորեն շատ ծանր է անդրադարձել։
«Կորցրել էի հարգանքս անգամ իմ հանդեպ, ուզում էի ինքնասպան լինել»,- նշել է նա՝ պատմելով նաև իր սպիների մասին։ Ժաննայի խոսքով՝ մի օր որդին իրեն հարցրել է՝ «Էս ի՞նչ է», ինչից հետո ինքը ստիպված է եղել անընդհատ ժամացույց կրել՝ սպիները թաքցնելու համար։
Ժաննան նշել է, որ այդ ամենից հետո այլևս չէր ցանկանում ամուսնանալ։ Նա նաև պատմել է, որ հետագայում իր մայրը ներողություն է խնդրել իրենից։
Տեսանյութը ստորև․


