Ուղեղի ցնցում, կողերի կոտրվածք, թոքերի սալջարդ․ ավտովթարի է ենթարկվել երգչուհի Նառայի թոռնիկը
Երգչուհի Նառայի դուստրը պատմել է իր ընտանիքում տեղի ունեցածի մասին․ «Մի քանի օր առաջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից շտապ տեղափոխվել էինք «Էրեբունի» ԲԿ, որտեղ Նարեկս վթարից հետո երկրորդ անգամ վիրահատվեց։ Բավականին բարդ ու վտանգավոր վիրահատություն էր․․․
Հիմա վերադառնում ենք Սբ․ Աստվածամայր ԲԿ․․․
Երազում եմ այն ճանապարհի մասին, որը մեզ վերջապես տուն կտանի․․․
«Իսկ երեկ ինձ գտել ու հյուր էր եկել այն բժիշկը, ով սկզբում զբաղվում էր Նարեկի բուժմամբ։ Ասաց, որ շատ է ցավում, որ իրենց աշխատանքի ընթացքում եղած բացթողման հետևանքով Նարեկի կյանքը վտանգվել է․․․
Իմ համոզմամբ՝ տղայիս բուժման ընթացքում մի քանի բժիշկ է թերացել իր աշխատանքում, ոչ թե մեկը։ Ես ունեմ փաստեր, բայց այս պահին մանրամասները հրապարակել, ցավոք, չեմ կարող․․․ Ինձ համար կարևոր է հարգել անմեղության կանխավարկածը։ Երբ կարողանամ խոսել, ամեն ինչ պատմելու եմ։
Իսկ հիմա ամբողջ ուժս Նարեկիս կողքին լինելուն եմ տալիս։
«Երբ պատրաստվում էին մեզ դուրս գրել 5-րդ օրը, բժիշկներին ասում էի՝ խնդրում եմ, մեզ դուրս մի գրեք։ Շատ անհանգիստ եմ, գլխի ՄՌՏ տարեք, արեք, որ տեսնենք ու համոզվենք՝ ամեն ինչ նորմալ է գլխում․․․ Երեխաս շատ ուժեղ հարված է ստացել։
Ուղեղի ցնցում ունի, կողերի կոտրվածք, թոքերի սալջարդ, բավականին շատ արյուն էր կորցրել ներքին արյունահոսության պատճառով, փայծաղն էլ արդեն հեռացված էր․․․
Բժիշկներից մեկն ինձ ասաց՝ գիտեմ՝ անհանգիստ ես, պատուհանը հետևդ է․․․ կամ հոգեբանի դիմիր։
@wigmore_clinic գիտեմ՝ սթորիներս տեսնում եք․․․ Հոգեբանի դեռ չեմ դիմել, որովհետև, ցավոք, տուն չենք հասել դեռ․․․ Երկու օր առաջ տղայիս գլխի արյունատար անոթը շտապ ստենտավորեցին․․․ Վիրահատությունը չափազանց բարդ ու ռիսկային էր, իսկ երեխայիս կյանքի ամեն վայրկյանը վտանգի տակ էր․․․»։


