Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր

Երեկ՝ նոյմեբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Քոբեր – Թումանյան հատվածում, բախվել են «Ford Transit» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում