Մամուլ

4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել երկրի Ադանայի նահանգում։

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Կոզան շրջանում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 15,35 կմ խորության վրա։

Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Կիսվեք ձեր էջում