Օգտակար

Բուժիչ կանաչի, որը օգնում է մրսածության, շնչառական խնդիրների և այլ հիվանդությունների ժամանակ

Սիբեխը (սիբուխ) հայկական խոհանոցում հայտնի վայրի բույս է, որը հարուստ է վիտամիններով (հատկապես C), հանքանյութերով և եթերայուղերով։

Այն ամրացնում է իմունիտետը, լավացնում է մարսողությունը, ունի հակաբորբոքային, միզամուղ և հանգստացնող ազդեցություն, ինչպես նաև կիրառվում է մրսածության դեպքում։

Օգտակար հատկություններ և կիրառություն․

  • Վիտամիններով հարուստ է, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը
  • Կարգավորում է մարսողությունը և լավացնում ախորժակը
  • Օգնում է մրսածության և շնչառական խնդիրների ժամանակ
  • Օժտված է միզամուղ ազդեցությամբ՝ օգնում է օրգանիզմի մաքրմանը
  • Օգտագործվում է խոհանոցում՝ ձվածեղում, աղցաններում, ինչպես նաև չորացրած կամ պահածոյացված տեսքով
Կիսվեք ձեր էջում