Մամուլ

Դանակահարության հետևանքով մահացած 29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր

Հայտնի է դարձել, որ Երևանում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կյանքից հեռացած 29-ամյա երիտասարդը Էրիկ Կակոյանը եղել է ABC Media-ի նախկին աշխատակից:

Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ի սահմաններում։ Դանակահարությունը տեղի է ունեցել Բաղրամյան պողոտայից դեպի Ռաֆայել Լեմկինի փողոց տանող հատվածում։ Կտրող-ծակող առարկայով ստացած վնասվածքներով երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը․ նոյեմբերի 8-ին նա մահացել է։

Հայտնի է, որ Էրիկ Կակոյանը վերջերս էր նշանվել։ Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ ժամը 17։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը նախատեսված է նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին՝ նույն եկեղեցուց։

Կիսվեք ձեր էջում