Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Սվետլանա Առաքելյանի հոգեհանգիստը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում ողբերգական վթարից մահացած 23-ամյա աղջիկը բլոգեր Սվետլանա Առաքելյանն է։
Նշենք, որ Սվետլանա Առաքելյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին, Հրազդան քաղաքում՝ Զորավար Անդրանիկի 44/1։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է։ Վարրորդը բլոգեր Սվետլանա Առաքելյանն է եղել։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։




