Մամուլ

Երևանի Էրեբունի-Մուրացան խաչմերուկում վրաերթից բուժքույր է մահացել

Երևանի Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված և մահացած անձը բուժքույր էր։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին, ժամը 09։50-ի սահմաններում։ Կնոջը Երևանի բնակիչ 29-ամյա Աննա Խ.–ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով էր վրաերթի ենթարկել։ Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն, սակայն բժիշկներն արձանագրել էին հետիոտնի մահը։

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ կինը «Մուրացան» ԲԿ–ի բուժքույր էր։

Կիսվեք ձեր էջում