Մամուլ

Ավինյանը հայտնել է՝ որքանով կբարձրանա Երևանի տրանսպորտի ուղեվարձը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած բյուջետային քննարկմանը հայտարարել է, որ տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ ընդամենը տարեկան 10 դրամով, սակայն փոփոխությունը չի վերաբերում 2026 թվականին։

Նշենք նաև, որ Երևանի միասնական տոմսային համակարգում գործում են տարբեր փաթեթներ։

Մեկ ուղևորության արժեքը 150 դրամ է, 90 րոպեանոց փաթեթինը՝ 300, օրականինը՝ 900, իսկ շաբաթականինը՝ 5000 դրամ։

Ամսական անսահմանափակ փաթեթն արժե 9000 դրամ, եռամսյակայինը՝ 24 հազար, իսկ տարեկաննը կազմում է 90 հազար դրամ։

Էլեկտրոնային եղանակով տոմսեր ձեռք բերելու դեպքում գործում են ավելի մատչելի սակագներ։

Հավելենք նաև, որ Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր Երևանի հասարակական տրանսպորտն աստիճանաբար էլեկտրական համակարգի անցնելու ծրագրի մասին։

Կիսվեք ձեր էջում