Ականի պայթյունից զինվորը վնասվածք է ստացել
Հունիսի 18–19-ին Գուգարք գյուղում զորավարժության ընթացքում տեղի է ունեցել ականի պայթյուն։
Հատուկ նշանակության բրիգադի զինծառայողը ստացել է ոտքի վնասվածք։
Ըստ որոշ տվյալների՝ վարժանքներում կիրառվել են մարտական ականներ։
ՊՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ զինծառայողը վիրահատվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։


