Մամուլ

Վարդենիսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի, 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են

Վարդենիսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի, 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի։ Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Մարզպետը նշեց, վարակվածները բոլորը Վարդենիսում են, նրանցից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից մեկը բժիշկ է։

«Պոլիկլինիկայում ունենք 9 դեպք, որոնցից 2-ը ևս բժիշկ են։ Մենք դեռ խնդիր ունենք վարակի տարածման սկզբնաղբյուրի հետ կապված»,- ասաց նա։

Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ Վարդենիսում պարետի որոշմամբ՝ հատուկ ռեժիմ է սահմանված և քաղաքի ելքերի, մուտքերի մոտ անցակետեր են տեղադրվալ: Նա նաև նշեց, որ Վարդենիսի պոլիկլինիկան այս պահին փակ է, իսկ հիվանդանոցը մասնակի է գործում։

Share