Մամուլ

Երևանի Հերացու փողոցում հոգեպես անհավասարակշիռ վիճակում երիտասարդ աղջիկը նստած է գետնին. ահազանգ ԱԻՆ-ում

Երևանի Հերացու փողոցում հոգեպես անհավասարակշիռ վիճակում երիտասարդ աղջիկը նստած է գետնին. ահազանգ ԱԻՆ-ում

Ապրիլի 22-ին, ժամը 10:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցում հոգեպես անհավասարակշիռ վիճակում երիտասարդ աղջիկը նստած է գետնին. անհրաժեշտ է ցուցաբերել հոգեբանական աջակցություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Անի Մ.-ն (ծնված 1988 թ.) գտնվում է հուզական անկայուն և հոգեպես ճնշված վիճակում. հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը վերջինիս ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի Մարաշի բաժանմունք:

Կիսվել էջում