Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք․ որտե՞ղ է այն զգացվել
Երկրաշարժ է գրանցվել Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք։
2․1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է ժամը 05։03-ին։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում (2-3 բալ ուժգնությամբ):


