Վրաստանը կտրուկ ավելացրել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը
Վրաստանը այս տարվա մայիսին Հայաստանից ներմուծել է 218․2 տոննա ծաղիկ՝ սահմանելով ամսական ռեկորդ։
Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալներով՝ մայիսին Հայաստանից ներմուծումը աճել է 2․9 անգամ, իսկ ապրիլի համեմատ՝ 89 տոկոսով։
Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր մարտին՝ 128․9 տոննա։
Նշվում է, որ Հայաստանից ներմուծված ծաղիկները չեն վերաարտահանվել, իսկ անցած ամիս Վրաստանը այդ կատեգորիայով արտահանում չի ունեցել։
Ընդհանուր առմամբ, մայիսին Վրաստան է ներմուծվել 341․7 տոննա ծաղիկ։
Բացի Հայաստանից մատակարարներ են եղել նաև Էկվադորը, Նիդեռլանդները, Քենիան, Թուրքիան, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Իտալիան։


