Մամուլ

Երկրաշարժ է զգացվել Վարդենիս և հարակից քաղաքներում

Օգոստոսի 10-ին տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3․8 մագնիտուդով երկրաշարժ՝ հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 46․02⁰ աշխարհագրական կոորդինատներով։

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա՝ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի քաղաքներում և Սոտք, Ծովակ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Ծովինար, Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Կիսվեք ձեր էջում