Նախկին քահանան կոչ է արել սպանել նախագահին
Մոսկվայի արևմտյան երկրորդ շրջանի ռազմական դատարանը Մոսկվայի մարզի նախկին քահանա Վասիլի Պտաշինսկուն դատապարտել է երեք տարի ինը ամիս ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ահաբեկչության հրապարակային կոչերի և պետական անվտանգության դեմ ուղղված գործողությունների համար։
Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը։
Հետաքննության տվյալներով՝ 2023 թվականի ապրիլին Պտաշինսկին «Օդնոկлассники» սոցիալական ցանցում գրառում է հրապարակել, որով անհայտ անձանց խմբին դրդել է Ռուսաստանի նախագահի դեմ մահափորձ կատարելու փորձեր ձեռնարկել։
Բացի այդ, այլ գրառումներում նա կոչ է արել անցնել թշնամու կողմը և տարածել «Ռուսաստանի ազատության լեգեոնի» գաղափարախոսությունը, որը Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։
Պարբերականի փոխանցմամբ՝ մեղադրյալն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը և զղջացել կատարածի համար։ Դատարանում նա նշել է, որ հատուկ գործողության և իշխանությունների նկատմամբ իր բացասական վերաբերմունքն առաջացել է մերձավոր ազգականների մահից հետո։
Դատարանը հաշվի է առել այդ հանգամանքը, սակայն, այնուամենայնիվ, Պտաշինսկուն մեղավոր է ճանաչել և դատապարտել երեք տարի ինը ամիս ազատազրկման։


