Մամուլ

Դուռը բաց է եղել, զինվորները զորանոցից դուրս չեն եկել․ ի՞նչ ցուցմունք է տվել սպան

Դուռը բաց է եղել, զինվորները զորանոցից դուրս չեն եկել․ ի՞նչ ցուցմունք է տվել սպան

Hraparak.am-ը գրում է․ Երեկ Այրվածքաբանության կենտրոնում հարցաքննվել եւ ցուցմունք է տվել հունվարի 19-ին Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը: Այս մասին «Հրապարակին» հայտնեց Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Փաստաբանը նշեց, որ Եղիշե Հակոբյանը հարցաքննվել է` ներկայացնելով դեպքի մանրամասները. «Եղիշե Հակոբյանը ցուցմունքում նշել է, որ վառարանն իսկապես վառվել է բենզինով: Սուրճի բաժակի չափով բենզին է լցրել, լցրել է վառարանի մեջ, վառարանը չի վառվել, որից տասը վայրկյան անց բոց է բռկնվել:

Դրանից հետո բենզինով տարան, որի մեջ 2.5 լիտր բենզին է եղել, բռնկվել է: Հրդեհը բռկնվել է բենզինով վառարան վառելուց, դա միանշանակ է, սակայն մահվան պատճառների մասին Եղիշեն որևէ բան ասել չէր կարող, քանի որ նշում է, թե վառվելու ընթացքում անմարդկային բարձր ձայներ է հանել:

zoramas azat

Դուռը եղել է բաց, բայց տղաները դուրս չեն եկել զորանոցից: Ես չեմ կարող ասել՝ տղաները քնա՞ծ են եղել, թե՞ ոչ, սակայն մտել են ներս, բղավել են՝ «դուրս եկեք․ հրդեհ է», 20 րոպե անց նոր կրակը ննջարան է հասել, բայց տղաներն այդպես էլ դուրս չեն եկել»-նշեց փաստաբանը:

Հարցին, թե կոնֆլիկտ ունեցե՞լ է սպան զինվորների հետ, փաստաբան Սարգսյանն ասում է. «Նա ոչ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել, ոչ մեկի հետ»:

Հարցին, թե դատաբժշկական փորձաքննության արդյունքները ե՞րբ պատրաստ կլինեն, փաստաբանն ասաց. «Արդյունքները պատրաստ են, նրա արյան մեջ թմրանյութ չի հայտնաբերվել»:

Կիսվել նյութով