Մամուլ

Պարեկային ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից

Պարեկային ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից

ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին Bavnews.am-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ լրատվության վարչությունից։

Հարցին՝ արդյո՞ք իր դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից, լրատվության վարչությունից հայտնեցին, որ այլ մանրամասներ չեն կարող հաղորդել:

Նշենք, որ նա այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թ. հուլիսի 7–ին։

Կիսվել էջում