Մամուլ

«Ոնց որ սիրտս վկայեր»․ երկու քույրերի մարմինները գտած ջրասուզակը մանրամասներ է հայտնում

Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 15-ից որոնվող 13-ամյա Նարինեի մարմինը՝ դեպքի վայրից մոտ 550 մետր հեռավորության վրա։

Նրա 7-ամյա քույրը՝ Նարեն, հայտնաբերվել էր հունիսի 17-ին։

Ըստ նախնական տվյալների՝ քույրերը փորձել էին գնալ «Օրրան» կրթական կենտրոն՝ գետն անցնելով խորհրդային տարիներից մնացած խողովակով, սակայն սայթաքել էին և ընկել վարարած ջուրը։

Ավելի ուշ 15 մետրանոց այդ խողովակը, որը տարիներ շարունակ վտանգավոր էր եղել, հեռացվել է։

«Այսօր ողջ օրը ուշք ու միտքս այս ծառի մոտ հասնելն էր։ Ձեռքով շունչս պահել եմ, իջել եմ, այդ ժամանակ երեխուն զգացի։

Վրան մեշոկ կար, գցեցի մի կողմ ու զգացի երեխային»,- «Ազատության» հաղորդմամբ, Փամբակ գետում 13-ամյա Մարինե Մարտիրոսյանի մարմինը գտնելուց հետո ասել է ջրասուզակ Վահե Մելքոնյանը։

Նա նշել է. «Ոնց որ սիրտս վկայեր»։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում