Ազատ խոսքՄամուլ

«2020 թվականի բյուջեն հեքիաթային է, որի մասին ոչ վաղ անցյալում նույնիսկ երազել չէր կարելի». Վահան Քերոբյան

«2020 թվականի բյուջեն կարելի է շատ քննադատել, պրակտիկորեն բոլոր ոլորտային քաղաքականություններն ունեն խոցելի տեղեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը։

Բայց այնուամենայնիվ, 2020 թվականի բյուջեն հեքիաթային է, որի մասին ոչ վաղ անցյալում նույնիսկ երազել չէր կարելի։

Ու ես ուզում եմ մի բան ասել, կարևոր. բյուջեի աճը մոտ մեկ միլիարդ դոլարով, պետական պարտքի կրճատումը մի քանի հարյուր միլիոն դոլարով, պետական պահուստների աճը մոտ 400մլն դոլարով ոչ այլ ինչ է, քան կոռուպցիայի բացակայությունը։

Սա այն փողն է, որը մեզնից չեն գողացել այս մեկուկես տարվա ընթացքում միայն, ու միաժամանակ մենք հաջողացրել ենք բարձրացնել մի քանի հարյուր հազար զինվորականների, բժիշկների, պետական աշխատողների աշխատավարձը, սարքել ճանապարհներ և այլն և այլն, ընդունել բազմաթիվ օրենքներ, որոնք ընդունված են մարդկանց համար, իրենց կյանքը հեշտացնելու ու ստեղծագործելը խթանելու համար։

Ու սա դեռ միայն սկիզբն է։

Դրիմ թիմ ա մեր Կառավարությունն ու ԱԺ֊ը, իրենց բոլոր թերություններով հանդերձ»։

Կիսվել նյութով