Մամուլ

Սևակ Ծառուկյանը խնջույքից է վերադառնալիս եղել. մանրամասներ՝ Առինջի կամուրջի մոտ հնչած կրակոցներից

Սևակ Ծառուկյանը խնջույքից է վերադառնալիս եղել. մանրամասներ՝ Առինջի կամուրջի մոտ հնչած կրակոցներից

Aravot.am-ը գրում է․ Օգոստոսի 5-ին Առինջի կամարի մոտ կրակոցների գործով մեղադրյալ ներգրավված Սեւակ Ծառուկյանը (լուսանկարում) չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

«Հիմնազուրկ գործի մասին ենք հիմա խոսում: Որեւէ ապացույց քրեական գործում չկա: Համոզված եմ, որ չի էլ կարող ձեռքբերվել, որ Սեւակ Ծառուկյանն իր հետ կրել է զենք, կրակոցներ է արձակել: Բացի դրանից՝ Սեւակ Ծառուկյանը նախաքննության այս ողջ ընթացքում ամեն կերպ փորձել է աջակցել վարույթ իրականացնող մարմնին՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու համար:

Ենթարկվել է տարբեր տեսակի փորձաքննությունների, տվել է նմուշներ հետազոտությունների համար, տվել է ցուցմունք, հայտնել է, թե որտեղ է գտնվել, ինչ է արել: Ինչ վերաբերում է իրավապահներին դիմադրելուն:

arinj krakocner

Դատարանն այդ մասով հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չի էլ համարել » ,- Aravot.am-ին ասաց Սեւակ Ծառուկյանի պաշտպան՝ փաստաբան Էմին Խաչատրյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 5-ին մարտաֆիլմ հիշեցնող դեպք էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:45–ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 80 ՏՏ 008 համարանիշի  ավտոմեքենան  Աճառյան փողոցով ընթանալիս Առինջի կամարի մոտ կրակոցներ էր արձակել, ապա մտել է Առինջ գյուղ:

toyota prado krakocner

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները հետապնդել են Toyota Land Cruiser-ը, ով մոտ 1-1,5 կմ փախնելով, այնուամենայնիվ չի կարողացել ճողոպրել պարեկներից:

Պարեկները  կարողացել են 2 հոգու վնասազերծել, իսկ 2 կամ 3 հոգի էլ, որոնց թիվը ճշտվում էր, դիմել են փախուստի:

Կիսվել նյութով