Մամուլ

Առինջում՝ «գոլդ» համարանիշերով մեքենայի երիտասարդները հարվածներ են հասցրել ոստիկաններին. 2 անձ կալանավորվել է

Առինջում՝ «գոլդ» համարանիշերով մեքենայի երիտասարդները հարվածներ են հասցրել ոստիկաններին. 2 անձ կալանավորվել է

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են խուլիգանության, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, օգոստոսի 5-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊԾ ԵԶԳ պարեկները, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում ծառայություն  իրականացնելիս, լսել են կրակոցի ձայներ, որից հետո նկատել են նշված փողոցով մեծ արագությամբ սլացող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և մեքենայի կողմից կրկին լսել են կրակոցի ձայներ:

toyota prado krakocner

Հասկանալով, որ կրակոցները հնչել են հենց այդ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողները հետևել և հասնելով Առինջ գյուղի մոտ՝ նկատել են նշված ավտոմեքենան՝ շրջապատված շուրջ 10-15 երիտասարդներով:

Մոտենալով վերջիններիս՝ պարեկները նրանցից պահանջել են ավտոմեքենայի վարորդի մասին տվյալներ հայտնել, սակայն չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ երիտասարդները հրել և հարվածներ են հասցրել ոստիկաններին, հայհոյել են և թույլ չտալով նստել ծառայողական ավտոմեքենան՝ վնասելել են այն. և միայն օգնության հասած կարգախմբի հետ միասին  է հնարավոր եղել զսպել խմբի գործողությունները:      

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

arinj krakocner

Երկու պարեկները ճանաչվել են տուժող: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությոնը, ովքեր Առինջ գյուղի բնակիչներ են՝ 28 և 32 տարեկան:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ կրակոցները կատարվել են նշված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահից, որը պատկանում է ձերբակալվածներից մեկին՝ 28-ամյա երիտասարդին: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և այն միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի՝ Սևան-Երևան մայրուղու «Առինջի կամար» կոչվող հատվածի խաչմերուկի զննությամբ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի մեկ տասնյակից ավելի կրակված պարկուճներ և կրակված գնդակ, իսկ դեպքի վայրում գտնվող «Եվրոմոթորս» ավտոսրահի դիմային հատվածի ապակիների վրա՝ կրակոցի հետքեր, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ:  

toyota prado

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 32-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: 

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնեբերելու, յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:                       

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել նյութով