Ուկրաինան Միխայիլ Գալուստյանին ներառել է Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
Հեռուստահաղորդավար Միխայիլ Գալուստյանն ընդգրկվել է Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ուկրաինական կողմը որպես պատճառ նշում է նրա աջակցությունը «հատուկ ռազմական գործողությանը»։
Բացի այդ, Գալուստյանի տվյալների քարտում նշվում է, որ նա այցելել է Ղրիմ՝ միջոցառումների մասնակցելու և ֆիլմեր նկարահանելու նպատակով։ Առանձին նշվում է նաև, որ դերասանը Համառուսաստանյան «Յունարմիա» ռազմահայրենասիրական հասարակական շարժման ղեկավար կազմի անդամ է։


