«Վերջում խոստովանեց, որ հոգնել է». մահացել է Հրաչյա Քեշիշյանի մայրը
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, մահացել է կինոպրոդյուսեր, սցենարիստ և երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Քեշիշյանի մայրը։ Այդ մասին հայտնել է Հրաչյա Քեշիշյանն իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով.
«Վերջին ութ ամիսները մեր ընտանիքում պայքարի ամիսներ էին: Հիմնական պայքարողը Նա էր:
Բացառիկ իմաստուն, խորաթափանց ու սթափ մտքով մայրս ինչ-որ պահի չդիմացավ հիվանդության բարդությանը:
Երկու ծանր վիրահատություն, քիմիաթերապիա, մի շարք միջամտություններ…
Վերջում մսման խոստովանեց, որ հոգնել է…
Գնաց տատիկիս ծննդյան տարեդարձի օրը: Գնաց խաղաղ:
Հույս ունենք, որ հիմա էլ խաղաղ է ու լույսերի մեջ:
Վաղը հրաժեշտի օր է»:
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 13-ին, ժամը 17։00-ից 20։00-ը, «Զոլեր» սգո սրահում՝ Երևան, Գրիգոր Հասրաթյան փողոց 25/3 հասցեում։
Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 14-ին, ժամը 14։00-ին, նույն սրահից։


