Մամուլ

ՀՀ ԱԳՆ-ը պատասխանել է ՌԴ նոտային

ՀՀ ԱԳՆ-ը պատասխանել է ՌԴ նոտային

ՀՀ ԱԳՆ-ը «սահմանված կարգով պատասխանել է» Ռուսաստանի դեսպանության նոտային, այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Նա նշել է, որ «նոտայի բովանդակությունը ներքին գրագրության մաս է և ճիշտ չեն համարում դա հրապարակել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ-ին. «Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչեցնում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։

rd agn

Սա համարում ենք ուղիղ սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում, և որի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները»:

Կիսվել նյութով