12-ամյա Նարե Իսախանյանը Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել
Հայաստանի շախմատի պատանի ներկայացուցիչ Նարե Իսախանյանը նշանակալի հաջողություն է գրանցել միջազգային ասպարեզում՝ դառնալով 2026 թվականի շախմատի Եվրոպայի առաջնության մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն։
Մրցաշարի ընթացքում Նարեն ցուցադրել է կայուն և բարձր արդյունք՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր։
Նա կիսել է 2-3-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։
Այս հաջողությունը ևս մեկ կարևոր ձեռքբերում է հայկական պատանեկան շախմատի համար։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորել է Նարեին և նրա մարզիչ Սարգիս Մանուկյանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ և հաջողություններ առաջիկա մրցաշարերում։


