Ավտոբուս չեմ նստել, բայց տեսուչը տուգանել է չվճարելու համար. քաղաքացին ԴԱՀԿ-ից է տեղեկացել
Երևանի բնակիչ Նշան Ալավերդյանը պատմում է, որ 2026 թվականի օգոստոսի 7-ին հանրային տրանսպորտում տեսուչն իրեն ապօրինի տուգանել է, չնայած ինքը Telcell-ի անսահմանափակ փաթեթ է օգտագործում։
Քաղաքացին նշում է, որ միջադեպը տեսանկարահանել է, իսկ տուգանքը հետագայում բողոքարկվել և չեղարկվել է։
Նրա խոսքով՝ տեսուչը ևս տեսել է, որ վճարումն իրականացված է, սակայն, այնուամենայնիվ, տուգանել է՝ ասելով, որ քաղաքացին կարող է բողոքարկել այն։
Ալավերդյանը նշում է, որ դեպքից շուրջ երկու ամիս անց՝ հոկտեմբերի 14-ին, ԴԱՀԿ-ի կողմից արգելանք է դրվել իր երկու հաշիվների վրա։
Քաղաքացին պարզաբանում է, որ արգելանքի պատճառ դարձած տուգանքը կապված է եղել օգոստոսի 10-ի հետ, երբ ինքը, իր պնդմամբ, ընդհանրապես հանրային տրանսպորտից չի օգտվել։
Նա հարց է բարձրացնում, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, եթե տրանսպորտից օգտվելիս մշտապես ձեռք է բերում Telcell-ի անսահմանափակ փաթեթ։
Տեսանյութը ստորև․


