Կյանքից անժամանակ հեռացել է Սարո Դանիելյանը
Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը հայտնում է․ «Խորը ցավով ու սրտի կսկիծով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը։
Մի պայծառ անուն, մի անմար հիշողություն, մի կյանք՝ դեռ նոր սկսվող…
Այս անդառնալի կորստի պահին մեր մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի, հարազատների և ընկերների հետ են։
Թո՛ղ նրա հիշատակը ապրի մեր սրտերում՝ որպես լույս, որ երբեք չի մարում։
Խաղաղություն նրա հոգուն»։
Մեր տեղեկություններով՝ Սարո Դանիելյանը մահացել է ծանր հիվանդության դեմ երկարատև պայքարելով։


