Շոու-բիզնես

«Սիրահարվել կրկին»․ Ռոմելա Սարգսյանի նոր գրառումը՝ քննարկումների կենտրոնում

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանի անձնական կյանքն ու գործունեությունը վերջին տարիներին հաճախ են քննարկվել համացանցում։

Նախորդ տարի Գևորգ Գրիգորյանի հետ ունեցած հարաբերությունների և ցավոտ բաժանման մասին պատմելուց հետո Ռոմելա Սարգսյանն այլևս հրապարակումներ չի անում իր անձնական կյանքի վերաբերյալ։

Սակայն օրեր առաջ դերասանուհին նոր ֆոտոշարք է հրապարակել՝ կից գրելով․ «Սիրահարվել կրկին ու կրկին»։

Այս գրառմամբ Ռոմելան կարծես ակնարկել է, որ իր անձնական կյանքում նորություն կա։

Թե ինչ նկատի ունի դերասանուհին, առայժմ հստակ տեղեկություններ չկան․ Ռոմելա Սարգսյանը դեռևս որևէ մանրամասն չի հայտնել։

Այդուհանդերձ, նրա նոր ֆոտոշարքը բավականին մեծ արձագանք է գտել համացանցում։ Ռոմելան լուսանկարներում հմայիչ տեսք ունի։

Լուսանկարները ստորև․

Կիսվեք ձեր էջում