«Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ ամուսնալուծությունից հետո Քրիստինա Եղոյանի հուզիչ հրապարակումը
Օրեր առաջ հայտնել էինք, որ ամերիկաբնակ երգչուհի-դերասանուհի Քրիստինա Եղոյանն ամուսնալուծվել է ամուսնուց՝ Սիմոն Խաչատրյանից։ Զույգն ամուսնացել էր 2021 թվականին, իսկ նրանց ընտանիքում երկու դուստր է մեծանում։
Անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխություններից հետո Քրիստինան շարունակում է սոցցանցերում հրապարակումներ անել։
Ավելի վաղ նա անդրադարձել էր նաև իրեն ուղղված հարցերին՝ պատասխանելով, որ հոգնել է ամուսնալուծության մասին հարցերից, իսկ մեկ այլ հրապարակմամբ խոսել էր մարդկանց արարքների և կյանքի բումերանգ լինելու մասին։
Այսօր երգչուհին եկեղեցուց լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»։ Նրա գրառումը հետևորդների ուշադրությունն է գրավել՝ անձնական կյանքի շուրջ վերջին զարգացումների ֆոնին։



