Մարտուն Գրիգորյանի որդին ինքնակամ ներկայացել է իրավապահներին. նա կալանավորված է
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդին ինքնակամ ներկայացել է իրավապահներին. նա կալանավորված է: Այս մասին հայտնում է armlur.am-ը։
«Մարտուն Գրիգորյանի որդին, Կամո Գրիգորյանը, քրեական վարույթով դեռեւս 2025 թվականի հունիսից ունի մեղադրյալի կարգավիճակ:
Այս ընթացքում Կամո Գրիգորյանը եղել է հետախուզման մեջ եւ օրերս, հունիսի 19-ին ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին Վերջինիս պաշտպան Արսեն Բաբայանը ի պատասխան մեր հարցման հայտնեց.«Նրա նկատմամբ կիրառված է եղել երկամսյա կալանք:
Ներկայանալուց հետո դատարանը վերստին, արդեն իր մասնակցությամբ քննարկելով կալանքի հարցը, որոշել է այն թողնել անփոփոխ: Կամո Գրիգորյանը ինքնակամ ներկայացել է իրավապահներին ապացուցելու իր անմեղությունը»»։


