ՄամուլՏեսանյութ

Հատուկ ոստիկանական օպերացիա․ ծանր հանցագործին բռնելը սակայն ձախողվել է (Տեսանյութ)

Հատուկ ոստիկանական օպերացիա․ ծանր հանցագործին բռնելը սակայն ձախողվել է (Տեսանյութ)

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ ձախողել են առանձնապես ծանր հանցագործության մեջ որպես կասկածյալ հետախուզվողին բռնելու օպերացիան:

Թե՛ սովետական միլիցիայում, և թե՛ նորանկախ Հայաստանում, սա կարելի է համարել առաջին լուրջ ձախողումը, երբ ոստիկանության 10-ից ավելի ծառայողներ, հիմնականում՝ քրեական հետախույզներ, չեն կարողանում ճիշտ և գրագետ իրականացնել օպերացիան, ինչի արդյունքում հետախուզվողը ոչ միայն լկտի պահվածք է ցուցաբերում նրանց նկատմամբ, այլ նաև կարողանում է ճողոպրել:

Սովետական տարիներին եղել են այնպիսի պրոֆեսիոնալ ոստիկաններ, ինչպիսին եղել էր ներքին գործերի նախարար Պատալովը, ժողովրդի սիրելի Կառլոս Ղազարյանը, ում ավելի շատ ասում էին Կառլոս Բագրատիչ, ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ցուցուլյանը, Զարմիկ Եպիսկոպոսյանը, ում ավելի շատ դիմում էին Զարմիկ Պարուրիչ:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում