Մամուլ

Հայաստանից քանի՞ փրկարար է ուղարկվել Թուրքիա

Հայաստանից քանի՞ փրկարար է ուղարկվել Թուրքիա

Հայաստանը Թուրքիա ուղարկել է 27, իսկ Սիրիա 29 փրկարար։ Տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հայտնեցին Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա եւ Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ժամեր անց հայտնել էր, որ Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունը արդեն վայրէջք է կատարել Թուրքիայում։

Կիսվել էջում