Մամուլ

Լարված իրավիճակ. Ծառուկյանից մեքենան չեն ընդունում

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Ջասթին Գեյջին հայտարարել է, որ չի ընդունելու Արման Ծառուկյանի խոստացած ամենագնացը՝ նշելով, որ դրա կարիքը չի տեսնում։

Ջո Ռոգանի հետ հարցազրույցում նա ասել է, որ չի ցանկանում ստանալ թանկարժեք նվեր այն մարդու կողմից, ում հետ որևէ անձնական կապ կամ մտերմություն չունի։

Նրա խոսքով՝ ինքը և Ծառուկյանը երբեք անգամ ձեռք չեն սեղմել, ու այդ պատճառով նման նվերը իրեն համար իմաստ չունի։

Այս հայտարարությունից հետո Արման Ծառուկյանը արձագանքել է սոցիալական ցանցերում՝ նշելով, որ եթե Ջասթին Գեյջին հրաժարվում է մեքենայից, ապա այն կտրամադրի իր երկրպագուներից մեկին։

Նա նաև նշել է, որ հնարավոր մենամարտի դեպքում վստահ է իր հաղթանակի վրա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արման Ծառուկյանը խոստացել էր Ջասթին Գեյջիին նվիրել նրա ընտրած ցանկացած ամենագնաց, եթե նա հաղթեր Իլիա Թոփուրիային։

Այդ մենամարտում Գեյջին չորրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր և դարձել չեմպիոն։

Կիսվեք ձեր էջում