Աշխարհ

Իրավիճակը շատ ծանր է․ Զելենսկին վատ լուրեր ունի

Իրավիճակը շատ ծանր է․ Զելենսկին վատ լուրեր ունի

Իրավիճակը ռազմաճակատում այժմ ծանր է, ռուսական զորքերը իրենց ողջ ուժերը նետել են Ուկրաինայի զինված ուժերի դեմ պայքարի մեջ․ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսպես է մեկնաբանել Ուկրաինայում տիրող իրավիճակը։

«Բախմուտը, Կրեմեննայան և Դոնբասի այլ ուղղություններն այժմ պահանջում են առավելագույն ուժ և կենտրոնացում։ Այնտեղ իրավիճակը ծանր է, տաժանակիր»,- գրել է նա տելեգրամյան իր ալիքում։ 
Զելենսկու խոսքով՝ ռուսական զորքերը շարունակում են ակտիվ ռազմական գործողությունները Ուկրաինայի զինված ուժերի դեմ։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ Ուկրաինան պատրաստվում է դժվարին տարվա՝ երկրի էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրների պատճառով։ 

Ավելի վաղ լեհական Niezaleny Dziennik Polityczny պարբերականը գրել էր, որ ուկրաինացի զինվորականները գերի են հանձնվում են ռուսական բանակին, երբ նման հնարավորություն է ընձեռվում։

Կիսվել էջում