Մամուլ

Ստացվել են Վրույր Բարսեղյանի դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները

Ստացվել են Վրույր Բարսեղյանի դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները

Պեմզաշենի աղմկահարույց սպանությունների գործով տուժող կողմի իրավահաջորդի շահերի պաշտպան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում, ի պատասխան բազմաթիվ մտահոգությունների այն բանի վերաբերյալ, թե մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը հոգեկան խնդիրներ ունի և կարող է խուսափել պատժից, հայտնել է, որ ստացվել է ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը:

Դրա համաձայն՝ մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ։ Սա նշանակում է, որ անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը:

«Ավելին, ըստ փորձագետի եզրակացության, Վրույր Բարսեղյանն իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին»,- գրել է Գալիկյանը։

Կիսվել էջում