Մամուլ

Կինը կրծքագեղձի էսթետիկ վիրահատությունից հետո դիմել է իրավապահներին․ բժշկի նկատմամբ վարույթ է հարուցվել

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ հայտնի պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել՝ 2022 թվականին կատարած վիրահատության առիթով։

Մի կնոջ նկատմամբ կրծքագեղձի էսթետիկ վիրահատությունից հետո պացիենտը առողջական լուրջ բարդություններ է ունեցել եւ դիմել է իրավապահներին։

Վարույթ է հարուցվել եւ մեղադրանք է առաջադրվել բժշկին:

Ըստ մեղադրանքի, բժիշկը հետվիրահատական շրջանում իր պարտականությունները պատշաճ չի կատարել, մասնավորապես, ըստ գործի նյութերի՝ չի մշակել կնոջ վերքերը, չի հեռացրել առաջացած թարախային բորբոքումները, ինչի հետևանքով կնոջ առողջությանը ծանր վնաս է հասցվել։

Բժշկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը։

Փորձեցինք կապ հաստատել Ա. Հովհաննիսյանի հետ՝ այս վարույթի վերաբերյալ նրա մեկնաբանությունը ստանալու համար, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։

Կիսվեք ձեր էջում