ՄամուլՏեսանյութ

«Մեշոկ կար վրան գցած, երեխային այդպես զգացի». ինչ է պատմում 13-ամյա աղջնակին գտած ջրասուզակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Այսօր ողջ օրը ուշք ու միտքս այս ծառի մոտ հասնելն էր։ Ձեռքով շունչս պահել եմ, իջել եմ, այդ ժամանակ երեխուն զգացի։ Վրան մեշոկ կար, գցեցի մի կողմ ու զգացի երեխային»,- «Ազատության» հաղորդմամբ, Փամբակ գետում 13-ամյա Մարինե Մարտիրոսյանի մարմինը գտնելուց հետո ասել է ջրասուզակ Վահե Մելքոնյանը։

Նա նշել է. «Ոնց որ սիրտս վկայեր»։

Վահե Մելքոնյանը հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր Մարինե քույրիկի՝ 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մ. հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։

Ավելի վաղ վանաձորցիներից մեկը պատմել էր. «Ներկա չեմ եղել դեպքին, բայց թաղամասում լուրեր են պտտվում, որ խողովակով անցնելուց փոքր երեխան ընկել է, մեծն էլ ձեռքը տվել է, որ օգնի, սղացել է, ինքն էլ է ընկել ջուրը»։ 

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում