ԱշխարհՏեսանյութ

Էյֆելյան աշտարակը ցանկացել են պայթեցնել (Տեսանյութ)

Էյֆելյան աշտարակը ցանկացել են պայթեցնել (Տեսանյութ)

Էյֆելյան աշտարակի այցելուներն ու աշխատակիցները ժամանակավորապես տարհանվել են անհայտ անձի զանգից հետո, որը սպառնացել է պայթեցնել աշտարակը, հայտնում է Sete-ն:

«Այսօր առավոտյան ոստիկանություն անանուն զանգ է ստացվել, որից հետո հայտարարվել է տարհանման մասին: Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները, որոնք անհրաժեշտ ստուգումներ են անցկացնում», – ասել է կազմակերպության ներկայացուցիչը:

Գործակալության զրուցակիցը չի կարողացել ճշտել, թե որքան կտևի ստուգումը: Այժմ ոստիկանության կողմից հուշարձանի շրջակայքը դեռ շրջափակված է: Այն հսկվում է զինված իրավապահների կողմից:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով