«Գող Բջեն» եւ «Տեցիկը» ազատվեցին բանտից, իսկ Արեգնազ Մանուկյանը՝ ոչ
Hraparak-ը գրում է․ «Երկու ամիս առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ քրեական հեղինակություն «Գող Բջեն» եւ «Տեցիկը» ձերբակալվել են։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Վ.Հ.-ն Ա.Հ.-ին հրահանգել է պատժել «Գոջո» մականունով հայտնի Ս.Պ.-ին՝ նրան քրեական միջավայրում վարկաբեկված անձ ներկայացնելու համար։
Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, իսկ դատարանում կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել։
«Գող Բջեն» Վարդան Հարությունյանն է, իսկ «Տեցիկը»՝ Արթուր Հարությունյանը։
«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ քրեական հեղինակություններին օրերս դատարանն ազատել է բանտային կալանքից։
Նախաքննական փուլում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը, իսկ գործը դատարանում հայտնվելուց անմիջապես հետո՝ օրեր առաջ, դատարանը փոխել է նրանց խափանման միջոցը՝ կիրառելով տնային կալանք։»


