Մամուլ

Արտակարգ իրավիճակ Երևան-Գյումրի՝ Կաթնաղբյուր գյուղի ճանապարհահատվածում. մերկասառույցի պատճառով մեքենաներ են արգելափակվել

Արտակարգ իրավիճակ Երևան-Գյումրի՝ Կաթնաղբյուր գյուղի ճանապարհահատվածում. մերկասառույցի պատճառով մեքենաներ են արգելափակվել

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն 2 ժամից ավելի է, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության՝ վարչության պետ Դմիտրի Պետրոսյանի, վարչության պետի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ, նույն վարչության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները՝ Սևակ Ֆահրադյանի և փրկարարներ Ներսես Հովհաննիսյանի, Էդգար Կարապետյանի գլխավորությամբ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքում, ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ ճանապարհի մերկասառույցի պատճառով ուժեղացված ծառայություն են կատարում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը սպասարկող Թալինի ճանշինը առավոտվանից աշխատանքներ է կատարել ձնամաքրման ու հատուկ տեխնիկայով հեռացրել է ձյունն ու լցրել աղ ու ավազ, սակայն բուքը իր սև գործն է անում։ 

Տեղում ավագ պարեկներ Արմեն Զաքարյանը, Վարհ Իսրայելյանն ու կրտսեր պարեկ Կարեն Ստեփանյանը մի քանի ավտոմեքենաներ է են դուրս բերել փրկարարների հետ մերկասառույց ճանապարհից։ Մի քանի բեռնատարներ մասամբ փակել են ճանապարհը ու երթևեկությունը դարձել է միակողմանի։

merkasaruyc 1

Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այս պահին պարեկները, փրկարարներն ու Թալինի ճանշինի աշխատակիցներն անում են անհնարինը՝ ճանապարհը բացելու ուղղությամբ, հատուկ տեխնիկայով փորձում են ժողովրդի լեզվով ասած՝ դարձած բեռնատարները հեռացնել։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանի հանձնարարականով փրկարարներին ու պարեկներին են միացել նաև ոստիկանության Թալինի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ոստիկանները։ Ուժեղացված ծառայությունը պարեկների և փրկարարների կողմից շարունակվում է։

Կիսվել նյութով