Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական անգամ` հոկտեմբերին, այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված գերեվարված հայ անձանց։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Կարողացել ենք օգնել այդ անձանց՝ կրկին կապ հաստատել հարազատների հետ` հեռախոսազանգի, նամակների միջոցով», – ասել է Ամատունին։
Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը: