Մամուլ

Պարզվել է երեկ Արմավիրում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած հոր ու որդու ինքնությունը

Պարզվել է երեկ Արմավիրում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած հոր ու որդու ինքնությունը

Shamshyan.com-ը գրում է․ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Սևան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Մանուկ Մելիքսեթյանը, իսկ Mercedes-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 41-ամյա Էդգար Նազարյանը։

Վթարի հետևանքով Է. Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Նաիրի» ԲԿ, իսկ Մ. Մելիքսեթյանը՝ «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Գիտակցության չգալով մահացել է նաև «Արմավիր» ԲԿ տեղափոխված Opel-ի ուղևոր՝ Սևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Դավիթ Մելիքսեթյանը։

Աղբյուրի տեղեկությունները հավաստի էին, երբ հայտնել էինք, որ մահացածները հայր ու որդի են։

hayr vordi avtovtar

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Ակնալիճ գյուղի սկզբնամասում, բախվել էին Արմավիրի մարզի բնակիչ՝ 41-ամյա Էդգար Նազարյանի վարած Mercedes մակնիշի 77 DF 777 համարանիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմավիր» ԲԿ, իսկ ուղևորը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ «Վաղարշապատ» ԲԿ, Mercedes-ի վարորդն էլ տեղափոխվել էր Երևանի «Նաիրի» ԲԿ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, «Վաղարշապատ» և «Արմավիր» ԲԿ-ներից ահազանգ էր ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորները, գիտակցության չգալով, մահացել են։

Կիսվել նյութով