Սենց ա լինում, երբ չտեսները հայտնվում են պաշտոնների, ախորժակն էլ, ուտելու ընթացքում ա բացվում
Սենց ա լինում, երբ չտեսները հայտնվում են պաշտոնների։ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուայն իր էջում գրել է․
«Նվերների ու չտեսության մասին։ Սա ինձ պատմել է ծանոթս, որը անձամբ ճանաչում է պատմության հերոսներից մեկին։
Որոշակի ժամանակ առաջ մեկը որոշում է այսպես ասած լավացնել հարաբերությունները Արայիկ Հարությունյանի հետ։ Ժողովրդի լեզվով ասած՝ ոռ մտնել։ Գտնում է, որ դրա լավագույն միջոցը՝ թանկարժեք նվեր անելն է։ Ցավոք, այդ պահին ու ցանկություններն ու ֆինանսական հնարավորությունները անհամատեղելի են լինում։
Դե, սկսում է գցել֊բռնել, թե ի՞նչ ծանոթ ունի, որ կարող է օգնել ու հիշում է, որ հին ծանոթնորից մեկը ժամացույցների խանութ ունի։ Գնում է մոտը, երկար֊բարակ պատմում, համոզում է, որ այդ նվերից հետո ամենայն հավանականությամբ մի որևէ պաշտոն կստանա ու իրան էլ չի մոռանա։ Մի խոսքով 1 մլն դրամ արժողությամբ ժամացույց է ուզում պարտքով։
Խանութի տերը՝ տարիքով մի մարդ, ոնց կարում հրաժարվում է, ասում է, որ չի սիրում նիսյա, որ իրան էլ է կանխիկ գումար խիստ անհրաժեշտ այդ պահին ընթացիկ ծախսերը հոգալու համար, որ ոչ մի ձև չի կարող։ Մեր երիտասարդը սակայն շատ համառ էր։ Վերջը, խեղճ մարդը տեսնելով, որ էլ ճար չկա՝ տալիս է։ Սա վերցնում է ժամացույցը, տանում ուրախ֊ուրախ նվիրում Արայիկին։
Օրեր անց, Արայիկը ժամացույցը տալիս է իր եղբորը, որը կապ ունի ժամացույցների մեկ այլ խանութի հետ ու հանձնարարում նրան կանխիկացնել այդ ապրանքը, քանի որ իրեն այն պետք չէ, իսկ քեշը լավ բան է։ Սա տանում է խանութ։
Այնտեղ ասում են, որ չեն կարող վերցնել, քանի որ իրենց բրենդերի ցանկից դուրս է, բայց կփորձեն կապվել այլ մարդու հետ։ Զանգահարում են մեր հին ծանոթ պապիկին ու ասում, որ կարող են իրական արժեքից մի 10֊20% էժան ժամացույց տալ իրեն, բայց կանխիկ ա պետք տալ ու շտապ ա, տիրոջը փող ա պետք։
Ասում են, պապին այդ օրը սպառել էր քֆուր տալու ողջ տարվա լիմիտը…
Սենց ա լինում, երբ չտեսները հայտնվում են պաշտոնների։ Ախորժակն էլ, ինչպես հայտնի է, ուտելու ընթացքում ա բացվում»։
Այս ամենին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքայն իր էջում հայտարարություն է տարածել․
«Եթե սա իրական կերպար է, ապա օրենքի ամենայն խստությամբ պատասխան է տալու սուտ մատնության կամ զրպարտության համար: Քիչ առաջ այս գրառումն ուղարկեցի իրավապահ մարմիններին»: