Մամուլ

Այն, ինչ կատարվում է կամ փորձում են վերագրել Վեհափառին, անընդունելի է, դա վերաբերվում է անձամբ մեզ. Մովսես սրբազան

«Մենք Հայաստանում չենք ապրում, բայց բոլորը շատ ցավով ընդունեցինք այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ Մայր Աթոռի և Վեհափառի անձի շուրջ»,- ասում է Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանը։

Սրբազան շարունակում է. «Որևէ ձևով չենք ընդունում նման վերաբերմունքը մեր եկեղեցու և առավել ևս Վեհափառի հանդեպ։  Վեհափառն ազնիվ, պարկեշտ, բարի ու նվիրված հոգևորական է։ Մեզ ինքն է ձեռնադրել եպիսկոպոս, արժանացրել արքեպիսկոպոսի աստիճանի։ Տարիների ընթացքում միայն տեսել ենք բարի, ազնիվ, հայրական վերաբերմունք։

Այն, ինչ կատարվում է կամ փորձում են վերագրել Վեհափառին, այդպես չէ, դա եկեղեցուն է ուղղված, ամեն մեկս, որպես հոգևորականներ, դա վերագրում ենք, վերաբերվում է անձամբ մեզ։ Հավատացյալների շրջանում մեծ հուզմունք ու վրդովմունք է առաջացնում։ 

Խնդրում եմ պատկան մարմիններին դադարեցնել նման վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ»։