Մամուլ

Շինհրապարակներից մեկում երկաթե կոնստրուկցիաները թափվել են 39-ամյա աշխատակցի վրա. նա մահացել է

Օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան խոշորացված համայնքի Անիի տարածաշրջանի Շիրակավան գյուղից հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: 

Պարզվել է, որ Շիրակավանի միջնակարգ նոր կառուցվող դպրոցի տարածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Արտյոմ Ծ.-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված դպրոցում վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս շինարարական երկաթե կոնստրուկցիաները թափվել են նրա վրա․ նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: 

Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: