Աշխարհ

Գրոզնի-Մոսկվա ինքնաթիռը Կասպից ծովի վրա տագնապի ազդանշան է տվել

Գրոզնի-Մոսկվա ինքնաթիռը Կասպից ծովի վրա տագնապի ազդանշան է տվել

Գրոզնի-Մոսկվա չվերթի ուղևորատար Boeing-ը, որը տագնապի ազդանշան է միացրել թռիչքի ժամանակ, ապահով վերադարձել է մեկնման օդանավակայան։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է ավիացիոն ծառայությունների աղբյուրը։

«Գրոզնի-Մոսկվա ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան և անվտանգ վայրէջք կատարել»,- ասել է աղբյուրը։

inqnatir

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռը Կասպից ծովի վրա ահազանգ է տվել թռիչքից կես ժամ անց։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են UTair ավիաընկերության մամուլի ծառայությունից, Գրոզնի-Մոսկվա չվերթն իրականացնող ուղեւորատար Boeing-ում ճնշման ցուցիչ է անջատվել։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրամանատարը որոշել է թռիչքի մակարդակը իջեցնել մինչև 3000 մետր և վերադառնալ մեկնման օդանավակայան։ Տուժած ուղևորներ չկան:

Կիսվել