Մամուլ

«Վաղվանից կհավաքենք մեր վրանները». Իշխան Սաղաթելյան

«Վաղվանից կհավաքենք մեր վրանները». Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում իր ելույթի ժամանակ Իշխան Սաղաթելյանը մատնանշեց ընդդիմության թույլ տված սխալներն ու թվարկեց հաջորդ քայլերը:

«Անհրաժեշտ է նախ ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, շարժմանը պետք է նաև ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային կառուցվածքային միավոներ: Շարժումն այսուհետ ունենալու է կոմիտեներ: Սրանով մենք ընդլայնելու ենք մեր կադրային ներուժը, ընդլայնելու ենք շարժումը:

hanrahavaq opera

Այս հրապարակում տեղադրված վրանների մասին կասեմ, որ ամեն բան շատ հստակ պետք է ծառայի իր նպատակին: Մենք վրանային ավանը հիմնեցինք գիշեր-ցերեկ այստեղ հերթապահություն իրականացնող մեր համակիրներին համախմբելու համար:

Այն լիովին կատարել է իր գործը, հիմա այդ ներուժն այլ տեղերում է պետք: Վաղվանից կհավաքենք մեր վրանները՝ բայց միշտ նկատի ունենալով, որ ցանկության ու անհրաժեշտության դեպքում 2 ժամ հետո ցանկացած հրապարակում վերականգնենք այն»: Ի պատասխան ներկաները գոչեցին՝ «Ոչ, ոչ»:

Կիսվել նյութով